24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 29, 2023

Toyota-ն բացարձակ առաջատար է արտադրված և վաճառված մեքենաների թվով. /Տեսանյութ/

Motor.ru-ի փոխանցմամբ՝ ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունն իր բոլոր գործարաններում 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր արտադրել է 9,23 միլիոն Toyota և Lexus մեքենա: Ընդ որում, այս թվի մեջ չի հաշվվում «Daihatsu» և «Hino» դուստր ձեռնարկությունների արդյունքները, որոնց հետ միասին լինում է 10,6 միլիոն ավտոմեքենա: Այսպիսով, ընկերությունը կարողացավ դառնալ ռեկորդակիրը այդ ոլորտում: Վաճառքի ցուցանիշները նույնպես ապշեցուցիչ բարձր […]

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել: Ամանորը և Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ և տոն է նաև հունվարի 6-ը: Այդ օրերը կլինեն ոչ աշխատանքային, մյուսները՝ աշխատանքային:

Xiaomi-ի նոր էլեկտրական մեքենաները կարող են մեկ լիցքավորմամբ անցնել 800 կմ. /Տեսանյութ/

Rozetked պորտալի փոխանցմամբ՝ «Xiaomi»-ն հերթական շնորհանդեսն է անցկացրել Չինաստանում, որի ընթացքում ներկայացրել է իր առաջին «SU7» և «SU7 Max» էլեկտրական մեքենաները: «Xiaomi»-ի «SU7»-ը, որը նման է «Tesla Model 3»-ին և «Porsche Panamera»-ին, սկզբնական շրջանում գնորդներին հասանելի կլինի մեքենաների երեք գուները՝ կապույտ, մոխրագույն և կանաչ: Նոր արտադրանքի դիզայնի վրա աշխատել է BMW-ի, Mini-ի եւ Rolls-Royce-ի որոշ […]

Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին հարձակման կապակցությամբ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա այսօր տեղի ունեցած հարձակման դեպքին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։ Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը […]

Փարթին՝ «Ռոսսիայում», գիշերակացը՝ «Արարատ Ռեզորթ Ծաղկաձորում». Գրիգոր Մինասյանի ճոխ կորպորատիվը

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգին Արցախի ամբողջական կորստից հետո առաջին Նոր տարուն հրամայված է ուրախանալ… Ուրախանալ հնարավորինս բուռն, ճոխ. միջոցների պակաս, թերևս, չկա: Այսպես, այսօր, 168.am-ի տեղեկություններով, այդ աննախադեպ ճոխության ու գումարների շռայլման դասագրքային օրինակ ցույց կտա Արդարադատության նախարարությունը: Նախարարության կորպորատիվն այսօր է, սակայն «կորպորատիվ» բառը սոսկ ամանորյա տարեվերջյան միջոցառումներին տրված հավաքական անվան համատեքստում ենք […]

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։ Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, […]

Ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 674-րդ օրը. /Տեսանյութ/

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի նաև 2024թ-ին: Թեժ պատերազմի երրորդ օրացուցային տարին դեռ ինչ կբերի հակամարտող կողմերին, դժվար է ասել, քանի որ առաջնագիծը վերջին ամիսներին համարյա չի փոխվել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունել է, որ չունի այն հաջողությունը, որը ակնկալում էր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռ վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո. Коммерсантъ

Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որը կարող է ստորագրվել Ամանորից անմիջապես հետո: Այս մասին տեղեկանում ենք «Коммерсантъ» -ի հոդվածից: Հոդվածում անդրադարձ է կատարվել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրին, որը, ըստ «Коммерсантъ»-ի աղբյուրների հնարավոր է Ամանորից […]

«Հայաստանի հետ քննարկում ենք 8 գյուղերի վերադարձի հարցը». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ քննարկում է Հայաստանի 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը, գրում է Report-ը։ «8 գյուղերի վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում: Ոչ ոք կասկած չունի, թե ում են պատկանում այդ բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»,- ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի