08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 26, 2023

Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու. Փաստ

Քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա […]

Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում թուրքական համարանիշերով բեռնատարին ուղեկցել է ՊՆ-ի ավտոմեքենան

«Փաստինֆոյին» հայտնի է դարձել, որ նախօրեին Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում թուրքական համարանիշերով բեռնատար ավտոմեքենա է ընթացել։ Ականատեսների վկայությամբ՝ մեքենան ուղեկցել է ՀՀ Զինված ուժերի համարանիշերով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմել են ՀՀ ՊՆ, պատասխան լինելու դեպքում՝ այն կհրապարակենք։

Իսրայելը շարունակում է կրակի հեղեղ թափել Գազայի վրա երկնքից. /Տեսանյութ/

ՄԱԿ-ի OCHA-ի մարդասիրական գործակալությունից Ջեմմա Քոնելը BBC-ին ասել է, որ երկուշաբթի օրը Գազայի կենտրոնական Ալ-Աքսա հիվանդանոցում տեսածը «բացարձակ մսաղաց է»: Շատ ծանր վիրավորներ չեն կարողացել բուժվել, քանի որ հիվանդանոցը «անտանելի ծանրաբեռնված է», – ասաց նա: Իսրայելի վարչապետն ավելի վաղ խոստացել էր կրկին ակտիվացնել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը։ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը այցելել է Գազա […]

«Հայաստանը գնում է դեպի ինքնաոչնչացում» /Տեսանյութ/

Ռուս լրագրող և գրող Միխայիլ Շահնազարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Sputnik Արմենիայի հաղորդումների հեռարձակման լիցենզիայի կասեցումը։ «Սա ինձ չզարմացրեց, երկիրը գնում է դեպի ինքնաոչնչացում։ Ի՞նչն է այստեղ զարմանալի, հայերն, ըստ ամենայնի, իրենց առջեւ խնդիր են դրել, ինչպես մերձբալթյան որոշ ժողովուրդներ, մնալ միայնակ, այսինքն՝ մենք մենակ ենք մնալու. մնացածը թող հեռանան։ Մենք լինելու ենք […]

Ո՛չ թալանին: ՔՊ-ն մահվան տուրք է սահմանում /Տեսանյութ/

Ո՛չ թալանին -ինչպես կանխել դեկտեմբերի 26-ին տեղական վճարների ու տուրքերի բարձրացման որոշումների ընդունումը, -ինչ պետք է անեն Երևանում իշխանական կոալիցիայի մաս չկազմող խմբակցությունները, -ինչպես բացահայտել իշխանական հաճախորդներին:

Դուրս է գալիս հայկական արտադրության «Դուխով» կաբրիոլետ-վագոնը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն է՝ աշխարհի չեմպիոնի գավաթը գլխավերևում պահած

Ինչ-ինչ, բայց «փիարվել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողանում է: Ճիշտ է, հետո պարզվում է, որ այդ ամենը սուտ էր, բայց «փիարային» արշավն իր գործն արած է լինում: Ամիսներ առաջ հատկապես իշխանական քարոզչամիջոցները դղրդացրին լրահոսը, թե՝ ահա՜, տեսե՜ք, տեսե՜ք, թե ինչ հզոր կառավարիչ է Փաշինյանը, նրա կառավարման օրոք Հայաստանն ավտոարտադրող երկիր է դարձել, «Սեպուհ-1» տեսակի կորեական մեքենաներ […]

Ի՞նչ է սպասվում Հայաստանին` հակառուսական սանկցիաներին միանալու դեպքում. Փաստ

Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ […]

Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարներին

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊՆ բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լրոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Report-ը։ Շիրինովի խոսքով՝ այցի նպատակն […]

Եղանակը էլի կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 26–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի