Եղանակի տեսություն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում։ Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` -1-ից +1։