20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, քանի որ կառավարության իր աշխատասենյակում վերանորոգումներ էին ընթանում: Թեեւ ավելի վաղ մեզ կառավարությունից հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքները պետք է դեռ սեպտեմբերին ավարտած լինեին, բայց վերանորոգման աշխատանքները, փաստորեն, երկար են տեւել՝ հասնելով մինչեւ դեկտեմբեր:

Սա իր հերթին անհարմարություն էր պատճառել նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեեւ օրնիբուն աշխատելու իր ձգտումով աչքի չի ընկնում, բայց դժգոհել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է իր նստավայր, ու ինքը ստիպված է եղել ժամանակավոր լքել աշխատավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր, ու իր գործառույթներն այնտեղից է իրականացնում

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ