08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2023

Խառնամարտիկ Ծառուկյանը գրավել է 4-րդ հորիզոնականը

Խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC առաջնությունը հանգստյան օրերին տեղի ունեցած մենամարտերից հետո հրապարակել է մարզիկների վարկանիշային աղյուսակները։ Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը, թեթեւ քաշային կարգում՝ մինչև 70 կգ, 8-րդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ։ Ընդհանուր դասակարգումը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։ Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night […]

5-րդ դարի գանձեր են գտնվել

BBC-ի փոխանցմամբ՝ Անգլիայի Նորֆոլկ նահանգի Քոլկիրք գյուղում հայտնաբերվել է ավելի քան 430 մետաղադրամից բաղկացած գանձ։ Հին հռոմեական մետաղադրամը, որը հայտնաբերել է գյուղատնտեսական հողերը սանրող մետաղական դետեկտորը, վաճառվել է ավելի քան 15000 ֆունտ ստեռլինգով: Գումարի չափը հասկանալու համար՝ այն կազմում է շուրջ 7.639.410 հայկական դրամ: Աճուրդի է հանվել 73 էքսպոնատ, այդ թվում՝ չափազանց հազվագյուտ մետաղադրամ, որը […]

Գազան պետք է զինաթափվի. Իսրայելի վարչապետ /Տեսանյութ/

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը: Վարչապետը պնդել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։ Քրիստոսից առաջ 234-149թթ. ապրած հռոմեացի քաղաքական գործիչ Կատոն Մարկոս Ավագի պես, ով ասում էր, որ Կարթագենը պետք է կործանվի, նա հայտարարել է՝ «Գազան պետք է […]

Եղանակը կցրտի

Հայաստանի 3 մարզում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Լոռիում, Տավուշում, Սյունիքում կցրտի 8-10 աստիճանով։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության շրջանների զգալի մասը մառախուղով կպատվեն: Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այսօր ցերեկը Հայաստանի զգալի մասում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 8-10, գիշերը` 3-5 աստիճան տաքություն։

ՊԵԿ-ը հրապարակել է անշարժ գույքը վարձակալության հանձնելու ՊԵԿ-ի պայմանները

Հայաստանի պետական երկումտների կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի սեփականատիրոջ՝ իր գույքը վարձակալության հանձնելու համար անհրաժեշտ պայմանները՝ հարկային դաշտում մնալու եւ խոշոր տուգանքներ վճարելու տհաճությունից խուսափելու համար: Ըստ ՊԵԿ-ի՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս սեփականատերը պետք է վարձակալության պայմանագիր կնքի: Պայմանագիրն էլ պետք է պետական գրանցում ստանա։ Եթե ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, անշարժ գույքը […]

Կրթության նախարարությունում փոշմանել են. Ժողովուրդ

Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։ ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում […]

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված կինը մահացել է, նա հղի էր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ […]

Չկրկնել նույն սխալը: Ֆրանսիայում քննարկում են՝ որքան հնարավոր է շուտ զենք մատակարարել հայկական բանակին. Փաստ

Ֆրանսիական opex360.com հրատարակությունը «Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին» վերնագրով հոդվածում գրում է, որ CAESAr-ների ( անիվային շասսիով 155 մմ-ոց հրետանային համակարգ) արտադրության տեմպերը բարձրացնելու շնորհիվ Nexter ընկերությունը կարողացել է ժամանակից շուտ բանակին մատակարարել պահանջվող 18 խմբաքանակից առաջին 6-ը, որոնք պատվիրվել էին 2022 թվականի հուլիսին՝ Ուկրաինային տրվածների փոխարեն։ Սակայն Ֆրանսիայի կողմից ուկրաինական բանակին ցուցաբերված այդ աջակցության առնչությամբ […]

Հարգարժան Նիկոլ, վազիր առանց ետ նայելու : Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում. Սահակաշվիլին` Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի