Հարգարժան Նիկոլ, վազիր առանց ետ նայելու : Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում. Սահակաշվիլին` Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում առանց որևէ խնդրի հյուրասիրեցին): Իսկ սովորական ռուսների կարծիքի վրա նրանք թքած ունեն:
Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար: Պուտինը ոչ թե սկսեց հայկական կոնյակը չսիրել, այլ` Փաշինյանին: Իսկ էմբարգոն նրան իշխանությունից քերելու հերթական քայլն է։
Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. Հարգարժան Նիկոլ, վազիր, վազիր ավելի արագ, վազիր առանց ետ նայելու ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից, վազիր դեպի Եվրոմիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքդ հեռացրու Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Կտրվեք այս խայթոցից՝ գոյատևելու համար:
Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու ճոճվելը: Ուշացումը նման է մահվան»,- գրել է Սաակաշվիլին: