22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2023

Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին. «Հրապարակ»

ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում նոր քայլերի է գնալու, որպեսզի մինչեւ Թուրքիայի ընտրությունները` մայիսի 14-ը նվեր մատուցեն Էրդողանին: «Այս փութաջանությունը, որ ունի Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին, որը ակնհայտորեն հաղթող է ճանաչվելու սպասվող ընտրություններում», – […]

Անահիտ Մանասյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը […]

Ովքե՞ր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում. «Հրապարակ»

Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի […]

Նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս […]

ԱԺ-ն հրաժարվում է նիստ անել արցախցիների հետ. «Հրապարակ»

Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի