22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2023

Տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։ «Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»,- նշվում է հայտարարությունում։

«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի». Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնել երեկվա հանդիպումից

Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին պարզաբանել է, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ […]

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան

Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Աշակերտները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում Հայոց պատմություն առարկայի այս […]

Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ որոշումը: Գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումները պարտադիր են կատարման համար։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները: Նա հիշեցնում է, որ դատարանի որոշումները […]

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել էլեկտրագիծն ու գազամատակարարումը

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից «Արցախպրես»-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու […]

«Արայիկ Հարությունյանը հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարար և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել: Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի