21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2022

«Ռուս խաղաղապահները, ի պատասխան ադրբեջանական դիսկոտեկայի, Լաչինի միջանցքում միացրել են “Прощание славянки”քայլերգը

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուս խաղաղապահներն էլ ի պատասխան ադրբեջանական դիսկոտեկայի բերել են բարձրախոսներ և միացրել “Прощание славянки”քայլերգը։ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակված շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու»։

Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Զախարովա (Տեսանյութ)

Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք […]

Հայաստանին նախ և առաջ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ է պետք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Յուրաքանչյուր անգամ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստ են պատրաստում, մի վերջին հույս ունենալով, որ ԱԺ դավադիր մեծամասնությունն ի վերջո կգիտակցի ազգային շահերը միասնաբար արտահայտելու և դրանց համար կռիվ տալու կարևորությունը: Յուրաքանչյուր անգամ, ԱԺ մեծամասնությունը ձախողում է ազգային շահերի շուրջ միասնական […]

Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված․ Մխիթարյան

ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել այս փաստին, փոխանցում է armsport-ը։ «Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում […]

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, նշված է Freedom House միջազգային կազմակերպության թվիթերյան էջում։ Freedom House-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Արցախի գազամատակարարումը․ «Մենք անհանգստացած ենք հաղորդումներից, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ ընդհատել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի […]

«Հիմա եկել է, թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի