11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հիմա եկել է, թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը։

Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը։

Դեռ չեմ խոսում Սանասարի և Կովսականի մասին, որ դա էլ որպես «պարգևավճար» բանավոր պայմանավորվածությամբ տվեցիր գնաց։

Հիմա էլ եկել է, թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ