Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում` 17-20 […]
Հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ հակառակորդը օկուպացրել է մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետը ոչ ինքնասպան է եղել, ոչ էլ՝ հրաժարական տվել , շարունակում է իր անփառունակ հրամանատարարությունը։ Տարածքներ հանձնած հրամանատարներին Նիկոլ Փաշինյանը պարգեւատրում է,օրինակ, տասնյակ կիլոմետրեր առանց դիմադրության հանձնած Վաղարշակ […]
Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։ Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Նման տպավորություն կարող է […]
Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,-նշեց նա։ ԿԲ նախագահը խոսել էր նաև գնաճի միտումների մասին՝ նշելով, թե, ըստ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչների, գնաճի տեսքով մարտահրավեր […]
Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ավանդաբար կառավարությունների ղեկավարներն են բյուջեները ներկայացնում խորհրդարանին. երեկ աննախադեպ էր, որ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար: Նա Սոչիում էր, խորհրդարանում կլինի վաղը եւ ելույթ կունենա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեց մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք նա արել է նախորդ տարիներին նույն թեմայով ելույթ ունենալիս: Այս […]
Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով: Այս մարմինն է առաջիկա երեք տարիներին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունողը լինելու։ Եվ չնայած նոր վարչությունը ձեւավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: