22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

Գերիները, որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք. Անհետ կորածի հայր

Անհետ կորած է համարվում, բայց իմ ստացած տեղեկություններով գերի է, որովհետեւ տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք Շուշի քաղաքից են: Նա պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել. «Վիրավոր ընկած է […]

Արմեն Աշոտյանի անունից Գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունից Գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ Հաղորդումը կապված է նոյեմբերի 16-ին Հայաստանից նրա ելքը «ապօրինի արգելելու հետ»: Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներկայացրել է մանրամասները։ «Եվ այսպես՝ նոյեմբերի 16-ին՝ գիշերվա ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ […]

Զելենսկին պետք է դատվի. Վոլոդինը դիմել է Եվրոպային

Կիևի ռեժիմն արժանի է ամենախիստ պատժի այնպիսի վայրագությունների համար, ինչպիսին է ռուս  ռազմագերի գնդակահարությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դատվի տրիբունալի կողմից»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորների կողմից անզեն զինվորների վրա կրակելը «ֆաշիստական ​​պետության» ակնհայտ նշան է։ Վոլոդինը […]

«Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց ռուսներից»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ «պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բացի Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի», նկատել է․ «Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց: Եվրոպացիների մոտ Ալիևը բողոքում էր ռուսներից։ Եթե եվրոպական տարբերակները, առաջարկները մեխանիզմ ստեղծեն ուղիղ երկխոսության ԼՂ հետ, Ալիևը փորձելու […]

«Լարսում վարորդները մնում են անցակետում, իսկ Վրաստանում ՀՀ դեսպանը գնում է Հունգարիա»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին․ «Վրաստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը, փոխանակ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն, գնում է Հունգարիա, այն երկիրը, որը Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին, որի հետ ՀՀ-ն ունի սառեցված դիվանագիտական հարաբերությունների ռեժիմ, ունենում է պաշտոնական հանդիպում, և մեկը չի հարցնում՝ դու ո՞վ ես, դու ի՞նչ գործ […]

Չինաստանի դեսպանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին. Թովմասյան

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների […]

Ոստիկանները կանխել են մորը ու նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան հրկիզումը. Shamshyan.com

Նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։ Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմանում նկատել են, որ մի քանի կին մոտեցել է նշված տանը, որոնցից մեկը մետաղյա […]

Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ): Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ): Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված