22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2022

Երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին

Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է։ Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության […]

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն: Բոլորին անձամբ ճանաչում եմ, եթե համոզված չեմ լինում, գնում եմ Գյումրի, էդ մարդկանց տուն կամ դոմիկ: Եղել է, որ գնացել եմ, առանց զգուշացնելու իհարկե, ու տեսել, որ իսկապես ոչ մի բան չունեն ուտելու, 3 փոքրիկ երեխա տանը: Բոլոր դարակները դատարկ են, սառնարանն էլ հետը: Մի […]

Կառավարությունը կոծկում է Ադրբեջանի կողմից զավթված տարածքների իրական թիվը

«2021 թ. մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր»։ Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։  Ինչպե՞ս կարող է երկրի ԱԽ քարտուղարը, որը պետք է նման […]

Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային գաղափարի հիման վրա։ Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։   […]

Ջեբկիրային հոգեբանությամբ պետական կառավարում. Իրավունք

Էլ ինչ Նի­կոլ, որ ա­մեն մի ե­լույ­թում մի «դա­րա­կազ­միկ» միտք չհայտ­նի: Բնա­կա­նա­բար, այս տրա­մա­բա­նու­թյու­նից զերծ չէր նա­եւ գա­լիք տար­վա պետ­բյու­ջե­ի հետ կապ­ված նրա ճառն ԱԺ-ում: ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ «ՁԱԽ ԳՐՊԱ­ՆԸ» Չէ, այդ ե­լույ­թում «դա­րա­կազ­միկն» ա­մե­նե­ւին էլ այն պնդու­մը չէ, թե՝ «Մենք քո­վի­դի հա­մա­վա­րակն այն­քան լավ ենք կա­ռա­վա­րել, որ ի տար­բե­րու­թյուն շատ զար­գա­ցած երկր­նե­րի՝ մեր ար­դյունք­նե­րը չեն գա­հա­վի­ժել, […]

Վահագն Հովակիմյանի որդիները բանակում չեն ծառայել. Ժողովուրդ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե […]

Վարչապետի աշխատակազմի գույքը նորացվում է. Հրապարակ

Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։ Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատ, որի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ է, իսկ թե ինչ է իրենից […]

Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում: Մարիամ Փաշինյանը լավ պարել, ուրախացել է. Հրապարակ

Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։ Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ […]

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրել է. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել: «Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի