22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2022

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն […]

Աստանայում ընթանում է Լավրով, Բայրամով, Միրզոյան հանդիպումը

Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է Ռուսաստան ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, հաղորդվել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար […]

Սա է կոռուպցիան. աստղաբաշխական գումարներ բյուջեից՝ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությանը. Հրապարակ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ […]

ՔՊ-ն անհաջողակների խմբակ է. ներսում դժգոհ են. Հրապարակ

Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում եւ հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել: «Բացի այն, որ պատասխանատվության ինստիտուտ չի գործում, ու […]

Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասել նեղ շրջանակներում. Հրապարակ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի […]

Կարեն Անդրեասյանն ու Աննա Վարդապետյանը պասերով դատավոր են «դատում» . Հրապարակ

Մենք գրել էինք, որ դատախազությունը չի հրաժարվում վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու մտքից։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունը երեկ հանդես […]

ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ պարգեւավճար են ստանում աշխատանքի չգալու համար. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 112. Ժողովուրդ

Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի