25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2022

«Ես դեռ չեմ տեսնում, թե իշխանությունն ինչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ պատշաճ «դիմավորելու» համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում «ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։   Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։ Այս հայտարարությունից, ինչպես […]

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։   «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։  

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ «Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,- գրել է նա

Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց հրադադարի պատճառների մասին։ Նրա կարծիքով՝ ամբողջությամբ դժվար է գնահատել ,թե որն է այս պահին հրադադարի պատճառը և արդյոք այն ունի ժամանակավոր բնույթ։ Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, կան  երկու հիմնական պատճառներ, որոնք կարող են լինել այսօրվա հրադադարի հիմքում։ «Այն կարող […]

Հերիք է տգետ թեզեր տարածեք, թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.   «ՔՊ -ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը:   ՔՊ-ից ասում են՝ վտանգի ժամանակ չի կարելի վարչապետ փոխել։ Ռուբեն Վարդանյանն էլ ասում է՝ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ […]

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի Իրան-Հայաստան սահմանին․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ: «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում […]

«Սամարղանդից հետո ավելի հստակ կբացատրեն, թե ինչո՞ւ Նիկոլը հերթական անգամ խուսափեց սեփական երկրի շահերը պաշտպանելուց». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որն այսօր Սամարղանդում կանցկացնի իր հերթական գագաթնաժողովը, որպես կանոն գերագնահատվել է համաշխարհային քաղաքականության մեջ։ Դաշինքը ստեղծվել է 1997թ. Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որի գլխավոր նպատակը դիտարկվում էր որպես Արևմտյան քաղաքա-տնտեսական հզորության հակակշիռ: Հենց սկզբից ՇՀԿ-ին անդամակցեցին Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Քանի, որ ՇՀԿ-ն […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան։ Բանակցությունների հիմնական թեման եղել է խաղաղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի