15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հերիք է տգետ թեզեր տարածեք, թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսբուքյան իր էջում գրել է.
 
«ՔՊ -ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը:
 
ՔՊ-ից ասում են՝ վտանգի ժամանակ չի կարելի վարչապետ փոխել։
Ռուբեն Վարդանյանն էլ ասում է՝ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։
Լու՞րջ …պարոնայք եւ տիկնայք։
Անգլիացիներից հաստատ խելացի չեք…
 
Հիշեցնեմ, որ Երկրորդ աշխարհամարտը Մեծ Բրիտանիան սկսեց , երբ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենն էր, ով չէր կարողանում սպասարկել պետական շահը։
1940-ին լեյբորիստների ու պահպանողականների համաձայնության արդյունքում իշխանությունից հեռացվեց պարտվողական վարչապետ Նևիլ Չեմբեռլենն ու վարչապետ ընտրվեց Ուինսթոն Չերչիլը, որն էլ 1945-ին հաղթանակ պարգեւեց Բրիտանիային։
Հերիք է տգետ թեզեր տարածեք, թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում։
Հենց վտանգի ժամանակ պետք է ապիկար իշխանությունը փոխել, որ հայրենիք չկորցնենք։
 
Հ.Գ. Ի դեպ Չեմբեռլենն էլ ասում էր՝ ձեզ բերել եմ խաղաղության դարաշրջան, բայց Անգլիան մտցրեց պատերազմի մեջ»։
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ