22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2022

Աճուրդի դրվեց Հայաստանի տարածքը՝ այն սահմանելով «29800 կմ²»՝ թշնամուն լռելյայն հանձնելով Տիգրանաշենը, հյուսիս-հարավ ճանապարհը, տավուշյան գյուղերն ու Ռուսաստան տանող մայրուղին /Տեսանյութ/

ՄԱԿ-ՈՒՄ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԵԼՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ գագաթնաժողովին ՀՀ դե-ֆակտո վարչապետի ելույթի հետքերով․ 1. Մի քանի անգամ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվեց «ագրեսիա», բայց ոչ երբեք «պատերազմ», որը ոչ թե բառախաղ է, այլ ենթադրում է միջազգային իրավական համապատասխան համաշար։ 1.1. Նշվեց, որ սա «սահմանային կոնֆլիկտ» չէ, այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրը դե-ֆակտո իշխող […]

Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը

Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը. ոչ մի խոսք Արցախի անկախության և նրա ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին, ոչ մի խոսք Արցախի մեծ մասի օկուպցիայի մասին: Այդ ամենի փոխարեն շեշտը դրեց նորից Հայաստանի չափերի վրա ասելով, թե Հաաստանի սուվերեն տարածքը կազմում է 29.8 հազար քառ.կմ։ ի՞նչ է սա նշնակում, որ այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է […]

«Հող կերեք կամ իջեք հայաթ՝ քարկտիկ խաղալու, թեև հայաթում դժվա՜ր ձեզ հանդուրժեն․ պետությունը ձեր խելքի բանը չէ»

Եթե Հայաստանը լիներ քաղաքական անցում կատարած միջին վիճակագրական արևելաեվրոպական պետություն, որը չունի տարածքային կոնֆլիկտ, էթնոքաղաքական գոյաբանական հակամարտություն և իր գերխնդիրը ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն է կամ՝ դեմոկրատական կոնսոլիդացիան, տնտեսական զարգացումը, կլիմայական ֆինտերը, ապա ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում Հայաստանի ներկայացուցչի երեկվա ելույթը կդիտարկվեր որպես մասնագիտական SWAT անալիզի կամ Case Study-ի լավ ու հաջողված հումք: Բայց քանի որ դա […]

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն է արձանագրել

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն է արձանագրել։ «1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, 2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, 3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը», – Facebook-ում գրել է Սարգսյանը։ Մնացյալն ամբողջապես, ըստ միջազգայնագետի, վերոշարադրյալ 3 արձանագրումների հետևանք էր:  

Ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա իր տան զուգարանակոնքին նստած անգամ նման առաջարկի մասին մտածեր, էլ ինչ մնաց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի

Տարօրինակ է, բայց շատերին նորմալ է թվացել Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ Հայաստանի այն քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են ճանաչել մեր երկրի սահմանները։ Ասում են, թե դա ընդամենը հարց է, որը նաև Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումներն է «բացահայտում»։ Իսկ ես պատասխանում եմ՝ դա հարց չի։ Դա խայտառակ նոր զարգացումների մեկնարկի նախանշան է։ Ու ես դեռ չեմ խոսում […]

Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ. Նիկոլ Փաշինյան

 Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և […]

«Ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը. Փաշինյանը «գործարքի» է գնացել ոստիկանների հետ. Ժողովուրդ

Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն: Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, և ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգևավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ: Պետական պարգևատրումների ցանկի […]

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված