28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա իր տան զուգարանակոնքին նստած անգամ նման առաջարկի մասին մտածեր, էլ ինչ մնաց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի

Տարօրինակ է, բայց շատերին նորմալ է թվացել Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ Հայաստանի այն քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են ճանաչել մեր երկրի սահմանները։ Ասում են, թե դա ընդամենը հարց է, որը նաև Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումներն է «բացահայտում»։ Իսկ ես պատասխանում եմ՝ դա հարց չի։ Դա խայտառակ նոր զարգացումների մեկնարկի նախանշան է։ Ու ես դեռ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա իր տան զուգարանակոնքին նստած անգամ նման առաջարկի մասին մտածեր, էլ ինչ մնաց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի։ Թե բա՝ ասա, ինչն ես պատրաստ ճանաչել, նստենք քննարկենք… Ահա, թե ինչ օրակարգ է առաջարկում Փաշինյանը Ալիևին։ Սա նորմալ դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն։ Նման «առաջարկով»

Փաշինյանը ՀՀ ողջ տարածքի պատկանելիությունն է քննարկման թեմա դարձնում։ Ընդ որում, դա անում է ոչ միայն նման հայտարարություններով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահ եմ՝ գիտեք, որ արդեն քանի օր է ՀՀ իշխանությունները «նախապատրաստում» են ողջ ժողովրդին ռմբակոծության ու հրթիռակոծության։ Երևանի բակերում, դպրոցներում ու այլ հաստատություններում անընդհատ մարդկանց «ապաստարան» են իջեցնում, ուսումնական տագնապներ հայտարարում և այլն։ Թվում է՝ վատ բան չեն անում. քաղաքացիները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն։

Բայց արդյունքում ամեն բան հակառակն է ստացվելու։ Որովհետև, եթե դու հանրային քննարկման դաշտ ես բերում, օրինակ, Երևանի հրթիռակոծման հավանականությունը և դա դարձնում ես հնարավոր սցենար, ապա այդ հնարավորությունը սկսում է դիտարկել նաև թշնամին։ Ու համապատասխան հետևություններ է անում։ Ստացվում է, որ Փաշինյանն իր քաղաքականությամբ նախ թիրախ է դարձրել ՀՀ ողջ տարածքը, և հետո նախաձեռնել Ալիևի քարտեզներով այդ նույն տարածքի պատկանելիության քննարկում։Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Միջազգայնագետ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն է արձանագրել։

«1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր,2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը,

3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը»:

Մնացյալն ամբողջապես, ըստ միջազգայնագետի, վերոշարադրյալ 3 արձանագրումների հետևանք էր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ