22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2022

400 զոհ ունենք, 800 վիրավոր, 49 անհետ կորած եւ 50 գերի. պահեստազորի սպա /Տեսանյութ/

Այսօր Սիսիանը, Գորիսը, Կապանը հայաթափվում է: 10 բնակավայր անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին այսօր նշել է պահեստոզորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: «2 տարի է ասում եմ՝ այս տականք դավաճանները զենք-զինամթերք չեն գնում, այսօր տականք սրբապիղծը ինքը խոստովանեց, որ զինաթափված ենք թշնամու առաջ: Այսօր 18 տարեկան գեներալները իրենց արյամբ սրբագործում են այն հողերը,  որ այս […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են […]

135 զոհ ունենք, այս թիվը վերջնական չէ Ունենք բազմաթիվ վիրավորներ. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. hարգեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։ «Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ», – ասաց նա։ ՄԻՊ-ի խոսքով՝ կա մեկ քաղաքացիական զոհ, 6 վիրավորում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված […]

Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան.Փելոսիի այցի մանրամասները

Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում: Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել: 1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: 2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: 3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ […]

ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով, բանակցությունները վարել են Սյունիքի մարզպետն ու Քաջարանի համայնքապետը․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ կայքի աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ […]

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի