22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 16, 2022

«Այդ հույսն ամբողջովին ի չիք է դարձել, չկա այդպիսի հույս այլևս»․ Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, դա մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր […]

Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են

Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են լուրեր տարածել Տավուշի կողմում հայկական զինված ուժերի կուտակումների և «սպասվող սադրանքի» մասին։ Հիշեցնեմ, որ նույնաբովանդակ տեքստեր էին գրում սեպտեմբերի 13-ի հարձակումից օրեր և ժամեր առաջ՝ փորձելով լեգիտիմացնել պատերազմական նոր գործողությունները։ Ո՛չ, խուճապ չեմ տարածում։ Պատերազմը չի ավարտվել»: Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են: Ամեն բան […]

Հակառակորդի 50-60 հոգանոց խումբ է հետ քաշվել. ԳՇ պետ

Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրել է, որ Ջերմուկի հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել։   «Տեսախցիներով դիտարկել ենք, որ հակառակորդի խումբը հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման: Դա փաստ է, տեսախցիկներով դիտարկված: Դա է իրադրությունը: Վախենալու, հուսահատվելու ոչ մի բան չկա»,–շեշտել է  Ասրյանը։

Արա ոնց կարող է Պուտինը

Լրագրող Բորիս Մուրազին պատասխանել է քննադատությանը, թե ինչու է ՌԴ նախագահ Պուտինը ժպտում Թուրքիայի նախագահին՝ հրապարակելով Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի լուսանկարը:    Արա ոնց կարող է Պուտինը վերջին օրերի պատերազմի մեր զոհերի ֆոնին հանդիպել Էրդողանի հետ ու ժպտալ։ Թուրքերի հետ մեր հազարավոր զոհերից հետո միայն ՔՊ-ականները պետք է հանդիպեն։ Հ․Գ․ Ես վաղուց եմ ասել, […]

Էրդողանը հրապարակել է Նուրի Փաշայի լուսանկարը․ «Մենք, ինչպես նախկինում, աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին արդար պայքարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է 1918 թվականին Բաքվի հայերի ջարդերի և 1918-1920 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի ադրբեջանական հրամանատարներից Նուրի Փաշայի լուսանկարը։ Լուսանկարին կից հետևյալ գրառումն է կատարել. «Մենք, ինչպես նախկինում, աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին արդար պայքարում»։

Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառակուսի կիլոմետր կամ 10 900 հեկտար օկուպացված է․ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․  «ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն, սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք կամ 6 400 հեկտա 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի […]

Այս պատերազմը ռուսներին հարկավոր չի, որովհետև չունեն բավարար ուժ իրենց դաշնակցին օգնելու համար /Տեսանյութ/

Առ այսօր Նիկոլ «վարչապետ» ունեցող ժողովուրդի մուննաթը աշխարհի վրա ոչ ոք լուրջ չի ընկալում։ Աշխարհում գիգանտների կռիվ է գնում ՝ տարբեր ճակատներով: Սրիկա իշխանությունը Հայաստանը դարձրեց այդ ճակատներից մեկը: Ռուսաստանն ունի իր հարցերն Ուկրաինայում, իր ո՛չ փափուկ ուժն է բավարար, ո՛չ կոշտ ուժը՝ Հարավային Կովկասում արագ խնդիրները կարգավորելու համար: Այս ընթացող պատերազմը ռուսներին հարկավոր չի, նրանց […]

Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, […]

Թշնամին պատանդ էր վերցրել 4 հայի, ապա փոխանակում կատարել․ ի՞նչ է տեղի ունեցել Ներքին Հանդում. «Հետք»

Նախօրեին թշնամին Ներքին Հանդում պատանդ է վերցրել 4 հայի, ապա փոխանակում կատարել, գրում է «Հետքը»: Կայքը նշում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։ Սա պաշտոնական տեղեկատվություն է, որտեղ բացարձակ չի նշվել, որ ԱԻՆ-ի աշխատակիցը պատանդ էր վերցվել թշնամու կողմից, ավելին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի