23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2022

«Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա` ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի […]

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, ինչն ինքնին նշանակում է քաղաքական գործընթացների ակտիվացման նոր փուլ։ Պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենում առանձնահատուկ պայմաններում, քանի որ ներկայումս Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգն իրապես ծայրահեղ աստիճանի է հասել։ Եվ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել լայնամասշտաբ հարձակում սկսելու համար։ […]

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. «Փաստ»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: […]

ՔՊ-ի ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. «Ժողովուրդ»

Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։ […]

Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը. «Հրապարակ»

Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում […]

Արցախում վիճակը բարդանում է. «Հրապարակ»

Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում: Մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում […]

Փոքր համայնք, ճոխ մեքենա. «Հրապարակ»

«Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի […]

«Այս քարտեզները հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ. գրպանի զինվորական գրքեր են: Պարզ երևում է, որ Հայաստանի զգալի մասը (Սյունիք, Գեղարքունիք և այլն) ներկայացված է` որպես պատմական Ադրբեջան` պատմական փաստերի բացահայտ կեղծիքներով: Անգամ նշված են «ադրբեջանական տեղանուններ»: Օրինակ՝ «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար […]

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող ևս 100 մարդու աճյուն

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված