23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս քարտեզները հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ. գրպանի զինվորական գրքեր են:

Պարզ երևում է, որ Հայաստանի զգալի մասը (Սյունիք, Գեղարքունիք և այլն) ներկայացված է` որպես պատմական Ադրբեջան` պատմական փաստերի բացահայտ կեղծիքներով: Անգամ նշված են «ադրբեջանական տեղանուններ»:

Օրինակ՝ «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է:»:
Այսինքն` նրանք եկել էին այս ամենն «ազատագրելու»:

 

Գրքերում կան նաև խորքային հայատյացություն բորբոքող արտահայտություններ` մեր Հայրենիքի մասին բացահայտ կեղծիքներով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլն:

Սա ադրբեջանական իշխանությունների քարոզչություն է, տարիների քաղաքականություն, որ այդ երկրում ձևավորել է հայերի նկատմամբ էթնիկ ու կրոնական ատելության ինստիտուցինոնալ համակարգ` սերունդներով:

Սրանք են ադրբեջանական պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր պատճառները բոլոր ժամանակներում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ