Սա ներքաղաքական պայքար չէ,ազգային պայքար է…
Մարգարիտ Եսայանի “Ծուտը նստենք” հաղորդման հյուրն է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը: livenews.am
Մարգարիտ Եսայանի “Ծուտը նստենք” հաղորդման հյուրն է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը: livenews.am
Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ» «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, առնվազն 2019 թ․ հունվարից ասել եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյություն ունի որպես քաղաքական իշխանություն, ՀՀ-ն և Արցախը կորցնելու ենք, գահավիժելու ենք․․․ Դժբախտաբար, այս […]
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրեց այսօրվա հանրահավաքին։ «Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։ Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։ «Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ենթադրվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն են եղել, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց […]
ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։ Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և […]