«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին
NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ: Գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը պատասխանել է «Քաղաքական ասպարեզից իր՝ հերթական «հեռանալու» […]