Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն: 1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ […]