07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ. Արթուր Վանեցյան

Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել արդյունքի, տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», – ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։

«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ», – ասաց Արթուր Վանեցյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ