23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2022

Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց Մինսկի խմբի բանակցային գործընթացը. Ալիև

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան խնդրին: Նրա խոսքով՝ «2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է. պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր»։ «Երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ […]

«Պաշտոնի բեռն ու պատասխանատվությունը չպատկերացնողներին խորհուրդ չեմ տա աչք ունենալ պաշտոնի վրա». Գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե  սեպտեմբերին իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, նույն պաշտոնի համար կրկին կառաջադրվի՞, թե՞ ոչ։ «Ոչ կոռեկտ եմ համարում, նաև ժամանակային առումով վաղ եմ համարում խոսելը։ Իմ կողմից այդ հարցին անդրադառնալը դեռ շատ վաղ է»,- նշեց Արթուր Դավթյանը։ Հարցին՝ գուցե՞ փորձում են իր դիրքերը […]

«Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի: Ասում ա՝ բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները… Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով: […]

Ստիպված կլինենք չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիևը՝ Շուշիում

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը: Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ «Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, […]

«Համադրե՛ք այս ելույթները․․․ Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում: Ընդամենը ԵՐԿՈՒ տարի տարբերություն… Համադրե՛ք այս ելույթները: Մի քանի վայրկյանում կտեսնեք հայ ազգի վերջին տարիների ողջ ողբերգությունը, աղետը, կորուստները և ցավը: Ամենամեծ ապացույցը, ամենամեծ վկան, թե ինչ աղետ էր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին, հենց […]

Ձեզ հազար անգամ էլ ձայն տան՝ դուք պարտություն ու աղետ բերած կապիտուլյանտներ եք․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․  Կապիտուլյանտներին ով ինչ հարց տալիս է,պատասխանում են՝ մեզ ժողովուրդը երկու անգամ ձայն է տվել։ Այ տնաքանդներ,ժողովուրդը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է ձայն տվել եւ ձեզնից էլ շատ,հետո՞։ Ձեզ հազար անգամ էլ ձայն տան՝ դուք պարտություն ու աղետ բերած կապիտուլյանտներ եք։

Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մոտ ապագայում կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղ համաձայնագրի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ սկզբունքի հիման վրա։ Ներկայում երկու երկրի արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի