22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պաշտոնի բեռն ու պատասխանատվությունը չպատկերացնողներին խորհուրդ չեմ տա աչք ունենալ պաշտոնի վրա». Գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե  սեպտեմբերին իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, նույն պաշտոնի համար կրկին կառաջադրվի՞, թե՞ ոչ։

«Ոչ կոռեկտ եմ համարում, նաև ժամանակային առումով վաղ եմ համարում խոսելը։ Իմ կողմից այդ հարցին անդրադառնալը դեռ շատ վաղ է»,- նշեց Արթուր Դավթյանը։

Հարցին՝ գուցե՞ փորձում են իր դիրքերը թուլացնեն և սեպտեմբերին այդ պաշտոնում այլ մարդու նշանակեն, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ գուցեներ շատ կան։

«Շատ մարդիկ կունենան ինչ-որ շահագրգռություններ, կունենան ինչ-որ մոտիվներ, բազում պարապ մարդիկ ուղղակի սուրճի սեղանի շուրջ զրույցներ կարող են ունենալ, սակայն կոնկրետ դա ինձ չի հետաքրքրում։

Այս պաշտոնի բեռն ու պատասխանատվությունը չպատկերացնողներին խորհուրդ չեմ տա աչք ունենալ պաշտոնի վրա»,- հավելեց Գլխավոր դատախազը։

Անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքին, այդ թվում՝ ընդդիմադիր հայացք ունեցող անձանց կալանավորմանը, Արթուր Դավթյանը նկատեց՝ այս պահի դրությամբ քրեական գործերով հանրապետությունում հազարավոր քրեական հետապնդման ենթարկվող անձինք կան։

«Չեք գտնի ճնշող մեծամասնությամբ որևէ մեկին, ով կասի՝ այս ինչ հիմնավոր ու արդար հետապնդում են իրականացնում։ Այդ գործերը կհասնեն դատարան, տեղի կունենա դատավարություն, ամեն մեկը հնարավորություն կունենա գնահատելու՝ ինչ է տեղի ունեցել»,- եզրափակեց խոսքը ՀՀ Գլխավոր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ