22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2022

Ռուսաստանը նախապատրաստվում է հարձակման Դոնբասում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ապրիլի 9-ի առավոտյան ամփոփագրում։ «Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար…Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ինը տանկ, յոթ զրահատեխնիկա և հակառակորդի հինգ մեքենա»,- […]

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով. Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների ծիսական ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը: Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: […]

Անկում գրեթե բոլոր ոլորտներում․ «Փաստ»

Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար: Այս վիճակին […]

ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը. «Հրապարակ»

Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին եւ այլն։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ […]

ԱԳՆ-ն նոր առաջարկություն ունի. «Ժողովուրդ»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է վերացնել նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ: Նման պայմաններում ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում՝ նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում: […]

Իսկ ո՞ւր մնացին հայկական օրակարգն ու շահերը. «Փաստ»

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը չէ. դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրա միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին։ Սակայն եթե դեկտեմբերյան հանդիպման օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին հումանիտար խնդիրներին և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ օրակարգ […]

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»

Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»: Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում […]

«Տնտեսական հեղափոխության» փոխարեն՝ խոր ու համապարփակ ճգնաժամ. «Փաստ»

Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական ուժերը ժողովրդի վստահությանն արժանանալու համար իրենց նախընտրական ծրագրերի շրջանակներում առաջնային նշանակություն են հատկացնում սոցիալական և տնտեսական ծրագրերին ու դրանց վերաբերյալ խոստումներին։ Մեր երկրում դա միշտ ավելի առաջնային ու ավելի ցավոտ թեմա է եղել: Օրինակ՝ որոշակի քաղաքական շրջանակներ, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ իշխանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված