25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով. Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների ծիսական ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:

Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար:

Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատեց Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:

Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ նաեւ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:

Ապրիլի 11-ին` Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր 

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն

ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

Ապրիլի 12-ին` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն

ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ով է խորհրդանշելու հինգը խելացի, հինգը հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են:

Ապրիլի 13-ին` Ավագ չորեքշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օր

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն

ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

Ապրիլի 14-ին` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր: 

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ։

ժ. 11.00-ին` Ս. Պատարագ 

ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին կկատարվի յուղի օրհնություն

ժ. 19.00-ին` Խավարման կարգ 

Ապրիլի 15-ին` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օր 

ժ. 11.00-ին` Խաչելության կարգ 

ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Կպատրաստվի Տիրոջ խորհրդանշական գերեզմանը: Արարողության ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան խոնարհվելու կամ անցնելու գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:

Ապրիլի 16-ին`Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում: Ճրագալույց 

ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն

ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն

ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագները կտանեն տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

ժ․ 20․00-ին՝ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ։ 

 Ապրիլի 17-ին` Սուրբ Զատիկ. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն

ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն

ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ

Ապրիլի 18-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց  

ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն

ժ. 10.30-ին` Ս. Պատարագ

ժ. 12.30-ին`

ժ. 12.30-ին` Հոգեհանգստյան կարգ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ