06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱԳՆ-ն նոր առաջարկություն ունի. «Ժողովուրդ»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է վերացնել նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ: Նման պայմաններում ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում՝ նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում:

Բացի այդ, Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին ճզմիչ կնիքներով ապահովելն առավել բարդ և ծախսատար գործընթաց է՝ ճզմիչ կնիքի ձեռքբերման, դիվանագիտական փոստով փոխադրման ծախսեր, քանի որ դիվանագետները գործուղվում են 3 տարի ժամկետով, և յուրաքանչյուր երեք տարին մեկ անհրաժեշտություն է ծագում ճզմիչ կնիքները փոխելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ