23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7903 է: Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 20-ի […]

ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 546 632 պատվաստում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 1 546 632 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել է 903 661 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 642971 քաղաքացի:  

Սուրեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:  

Աստծո գործերը բխում են սիրուց

Հաճախ է մարդը  հայտնվում դժվար իրավիճակներում, ու այդ պահին, երբ դրանք մեզ թվում են անլուծելի խնդիրներ, անմիջապես օգնության ենք կանչում ամենազոր Աստծուն: «Տեր, օգնիր» – այսպես է հնչում աղոթքը անհանգիստ ժամանակներում: Ու մենք սրտի թրթիռով, մեծ հավատով սպասում ենք, որ Տեր լսելու է մեզ ու օգնության հասնի Մենք վստահ ենք ու հավատում ենք, որ Տիրոջ […]

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրավեց առաջին տեղը։ Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։ Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր […]

Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։ Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։   Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։ […]

«Արցախի մեծ մասը, Շուշին, Հադրութը, 5000 լույս տղերքի կյանքեր խլեցին Հայից, փոխարենը կկերակրեն տեսարաններով ու եվրատեսիոներով ,ու «հպարտ» հասարակությունը կցնծա». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Շատերը ոչինչ չսովորեցին, բայց փոխարենը լիքը բան մոռացան։ 30 արծաթին» գերի հասարակությունների համար մարսելի «սնունդ» չէ անկախությունը։   Ասողին լսող էր պետք,երբ ասում էի՝ սրա վերընտրվելու դեպքում Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունն ու ճամփա է բռնելու դեպի «էրմենիստան»։ Իրավացի էր հանճարեղ Նժդեհը,երբ նշում էր՝ մեր դժբախտությունների պատճառը պետք […]

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: ԹԵՄԱ՝ ՀՀԿ 17-րդ համագումարը. անցնող քաղաքական տարին և սպասվող մարտահրավերները.  Մեղրիի միջանցքի շուրջ զարգացումները. հայ գերիների վերադարձի խնդիրը. Փաշինյան- Ալիև հանդիպումը. տարածաշրջանային զարգացումներ:

Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված