26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրավեց առաջին տեղը։

Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։

Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` 12 միավոր, Պորտուգալիան` 12 միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ 10–ական միավոր։
Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Նշենք, որ Մալենայի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և բացարձակ առաջատար էր։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն էր: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմերի մասին։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ