20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 708-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7903 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1493 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9396-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 364 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 799, փաստացի բուժվողներինը՝ 5513: Մեկ օրում արվել է 4897 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 497 107 թեստավորում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ