24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ ԹԵՄԱ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածություն․ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը․ ներքաղաքական օրակարգ։

Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», – ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև […]

Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «ձեռնարկված վճռական միջոցառումների արդյունքում հայ զինվորականները զինաթափվել ու գերեվարվել են, առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի զենք-զինամթերք»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. իրավիճակը լարված է: Hraparak.am-ը գրում է, որ […]

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ընթանում են տեղային մարտեր. ՊՆ

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում են ՊՆ-ից:  Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը […]

Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. armtimes.com

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր: Կայքի տեղեկություններով՝ գերեվարվել է 6 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:  

«Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»։ Այս ամենի մեղավորը Հայաստանի կապիտուլացված իշխանության ղեկավարն է՝ իր անհեթեթ ու ոչ կոմպետենտ քայլերով։ Բազմիցս նշել եմ՝ կապիտուլյացիայի սիմվոլի մնալու դեպքում մենք նոր կորուստների ականատես ենք լինելու։ Լուծումը հետեւյալն է. կապիտուլյանտների […]

«Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լինենք իրատես, այս կառավարությունն այլևս գոյություն չունի: Ճիշտ է, ֆիզիկապես այն դեռ կա, բայց՝ ֆիզիկապես, սակայն անգործունյա է, բարոյապես ավարտված է: Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է, սակայն ամբողջ խնդիրը գոյություն ունեցող համատարած անվստահության մթնոլորտն է, այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե այս կառավարության հեռացումն է, այլ նոր հնարավոր […]

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ՀՀ ՊՆ

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հայտնում են ՊՆ-ից: Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի […]

Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ նշելով, թե նախատեսում են այնպես անել, որ առկա կայանի շահագործման ավարտին արդեն նոր էներգաբլոկը կհանձնվի շահագործման։ «Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմն» է և միասին երկու ուղղությամբ աշխատանք ունենք. վերանորոգման կամ նոր սարքավորումների ձեռբերման փուլն ավարտեցինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի