21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2021

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» հարցերով. ՀՀ վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծին: Փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում են հանրակրթության ոլորտում կարևոր ու սկզբունքային բարեփոխումները: «Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության […]

Քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական: Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350 .000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ […]

ԱԺ նախագահի համար նոր մեքենա են գնում. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի […]

Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը հունվարի 1-ից կհանվի. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի […]

Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին. «Հրապարակ»

«Թեեւ իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են եւ չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։ Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին եւս եւ ասել, որ մինչեւ նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է […]

Ինչո՞ւ 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան. «Հրապարակ»

«Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։ Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ […]

Դելիմիտացիա՝ դեմիլիտարիզացիային զուգահեռ. «Հրապարակ»

Թեպետ նախօրեին իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նախնական համաձայնություն՝ նման հանձնաժողով ստեղծելու մասին, իսկ բովանդակային հարցերը կքննարկվեն բանակցությունների ժամանակ, սակայն որոշ շրջանակներ նույնիսկ փաստաթղթի բովանդակային կետերն էին արդեն քննարկում։ Մասնավորապես, համաձայն ինֆորմացիոն արտահոսքերի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սկսելու նախապայմանը բանակը Սյունիքից հանելն է, այսինքն՝ Սյունիքը դեմիլիտարիզացնելը՝ […]

Ինչո՞ւ Փաշինյանին չհաջողվեց առանձնազրույց ունենալ Միշուստինի հետ. «Փաստ»

«Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ և լայն կազմով նիստեր, ստորագրվեցին 10-ից ավելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրավ է, որ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև։ Դա, սակայն, չի նշանակում, թե հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի