05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան. «Հրապարակ»

«Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։

Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ 2 հազար սաղավարտ։ 

Գնել են, բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերը պատրաստել, բեռնափոխադրման հետ կապված ծախսերը հոգացել։ Բեռի նկատմամբ ավելորդ հետաքրքրությունից խուսափելու նպատակով, ձեռներեց հայերը սաղավարտները ձեւակերպել են որպես շինարարության համար անհրաժեշտ պաշտպանիչ գլխարկներ։

Սակայն վերջին պահին այդ երկրի ազգային անվտանգության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են մաքսային պահեստ, առգրավել բեռը եւ բերման ենթարկել այնտեղ գտնվող հայերին։ Հետապնդումները՝ նույն խստությամբ, շարունակվել են նաեւ հաջորդ օրը։ Այնպես, որ գործարքին առնչված մեր հայրենակիցները զարտուղի ճանապարհներով, մի կերպ ճողոպրել են «եղբայրական» այդ երկրից, որպեսզի չհայտնվեն բանտում։ Ի դեպ, այսօր էլ այդ երկրի բանտերում կան հայազգիներ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ