ՀՀ սուվերեն օդային տարածքից օգտվող Ադրբեջանը վերջին մարտական գործողությունների ժամանակ թռիչք է կատարել և օդանավից նկարահանումներ արել․ Ճաղարյան
Հայաստանն իր օդային տարածքում միակ սուվերենն է և ինքն է որոշում՝ թույլ տալ մտնել իր տարածք, թե ոչ, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայով և իր իսկ ընդունած օրենսդրական կարգավորումներով ամրագրված բոլոր իրավունքներն ունի՝ Ադրբեջանին արգելելու օգտվել իր օդային տարածքից, սակայն չի անում դա։ […]