05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին. սա ծամոն է դարձել. Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է», – ասաց Մակինյանը:

Նա պնդեց` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն է անցկացրել Բադեն-Բադենում:

Ինչ վերաբերում է Սերժ Սսրգսյանի նոր մեղադրանքին ու նրա դեմ նոր արշավին` Մակինյանն ասաց, թե այդ արշավն իր նպատակին չի կարող հասնել:

«Հասարակությանը շեղելու համար է արվում ամեն ինչ, անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթաց է», – ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ