04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները։
Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է, որ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։
«Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը կհանգեցնի խաղաղ բնակչության իրավունքների ոտնահարման և լուրջ հումանիտար խնդիրների, այդ թվում՝ մի շարք քաղաքացիական համայնքների մեկուսացման»,- մեջբերել է Հայաստանի օմբուդսմանի խոսքը Aljazeera լրատվամիջոցը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ