21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 3, 2021

Ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով․ «Հրապարակ»

«Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, եւ իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։ Եվ դա անելու են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն […]

Ջրի երես դուրս կգա նաև Ջալալը․ «Իրավունք»

«Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմամբ, որքան էլ տարօրինակ հնչի, առավել քան անհանգստացած են արցախյան իշխանությունները՝ ՊԲ-ի գեներալիտետի հետ միասին: Բանն այն է, որ Արցախում կա տարածված հիմնավոր կարծիք, որ չի բացառվում, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հենց մեկ նպատակով՝ ամեն ինչ բարդել Արցախի իշխանությունների վրա եւ մեղավորներին գտնել հենց Արցախում: […]

Շտապօգնության վարորդներին վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ […]

Պատվաստումային պատկերը չի փոխվում. օտարերկրացիները շատ են. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում է Հայաստանում պատվաստումների պատկերը: Եվ չնայած հոկտեմբերի 14-ից աշխատողները պետք է պարտադիր ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք կամ դրա փոխարեն կորոնավիրուսի բացասական թեստ, սակայն, չնայած դրան, պատվաստումների թվերը մեծ թափով չեն ավելանում: Եվ դրա հետ մեկտեղ պատվաստվողների մեջ մեծ թիվ են շարունակում կազմել օտարերկրացիները: Այս պահի դրությամբ հայտնի են հոկտեմբերի 26-ի […]

Տիգրան Ավինյանը փորձում է Մեղրիում եղանակ փոխել. «Ժողովուրդ»

Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ:  «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին […]

Որ արժանիքի համար են դատախազներին պարգևատրում. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատավարձի բարձրացում անելու տեսանկյունից տվեց-անցավ մինչ այժմ եղած բոլոր նախադեպերը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազության գործընկերներին, աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար տալ։ Թե ինչ հիմնավորմամբ է դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձն ավելանում աստղաբաշխական թվերով, թերեւս միայն իշխանությանն է հայտնի։ Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի