21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Ինչ բացահայտումներ են եղել ՔՊ-ական նախարարի օրոք. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը: Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ […]

Պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ Սեյրան Օհանյանին այդ «դոպուսկը», թե՞ ոչ. «Հրապարակ»

«Դեռեւս օգոստոսին ԱԺ  պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար: Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է […]

Հիվանդանոցներում թթվածնի խնդիր կա. «Հրապարակ».

«Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել եւ մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։ Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե […]

Իշխանությունը Գարիկին կրկին «ռայոն» է ուղարկում. «Իրավունք»

«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է: Կոկորդիլոս բուծելու գործում իր հայտարարությամբ «մասնագիտացած» Սարգսյանին թե ինչու է իշխանությունը մարզպետից դարձնում համայնքապետ, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ վերջինս չի արդարացրել իշխանության սպասումները նաեւ Պետական գույքի […]

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ․ Շարմազանով

Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։ Այս մասին իր գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։ Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ […]

Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Հարցազրույցը՝ ստորև. – Արմեն Վարդանովիչ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել և շնորհակալություն, որ մեզ հյուրընկալում եք Դիլիջանում, որը շատ գեղեցիկ քաղաք է: – Առաջին անգա՞մն եք:   – Այո, նախկինում չենք եղել: Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում […]

Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար․ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարն ասել է Գարեգին Բ–ին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ […]

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. հայ- թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված  իշխանության մեսիջները. Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպումը:

Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Չավուշօղլու

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի