13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ․ Շարմազանով

Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։ Այս մասին իր գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։

Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ քարտեզներով Ղրիմը համարվում էր ոչ թե Խորհրդային Ռուսաստանի, այլ Խորհրդային Ուկրաինայի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Սովետական Ադրբեջանի։

Հիմա Արցախի մնացած մասի հետ ի՞նչ է լինելու։

Պոպուլիզմի տրիբունն էր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ