11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իշխանությունը Գարիկին կրկին «ռայոն» է ուղարկում. «Իրավունք»

«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:

Կոկորդիլոս բուծելու գործում իր հայտարարությամբ «մասնագիտացած» Սարգսյանին թե ինչու է իշխանությունը մարզպետից դարձնում համայնքապետ, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ վերջինս չի արդարացրել իշխանության սպասումները նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեում:

Իշխանական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այսպիսի տեմպերով Գարիկ Սարգսյանը մրցակցելու է ռեկորդային արագությամբ պաշտոններ փոխած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ