21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»:

Դուշանբեում Ալիևը հասկացավ`ում հետ գործ ունի. պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար. Վրթանեսյան

Իշխանական քարոզչությունը, իշխանության գրպանում ծվարած քաղաքական, հասարակական խմբեր պնդում են, որ պատերազմն անխուսափելի էր եւ պարտությունը եւս անխուսափելի էր, եւ որպես հիմնավորում բերվում է 30 տարվա թալանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Մարդկանց գիտակցության մեջ ստեղծվել է մի այսպիսի […]

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում գլորվել է ձորը, կա զոհ և վիրավոր

Հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է […]

Ինչը մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյանը՝ Սև լճի տարածքից Ադրբեջանի դուրս գալու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ տարածքից ադրբեջանական կողմի դուրս գալու հարցում խնդրում է չշտապել։ «Ինչո՞ւ եք շտապում, մի շտապեք, հանգիստ, այդ գործընթացը սիրում է համբերություն ու շատ հստակ գործընթաց», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին՝ Սև լճի տարածքից դուրս կգա՞ Ադրբեջանը, պատգամավորն արձագանքեց.  «Ես կարող եմ մի բան պնդել՝ […]

«Դե եթե նիկոլը կրութություն չունեցող, կեղծ դիպլոմով «վարչապետ» է, ոնց կարող են սրանց համայնքի ղեկավարները բարձրագույնով լինել». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քաղաքական այսպես ասած ամենասուր կետը ցույց տվեց, որ ⁃ նիկոլական սուտն էլ սպառվելու հատկություն ունի, ⁃ նիկոլական մանիպուլյացիան պակասեցրել է ազդեցությունը, ⁃ նիկոլական ղժղժոցը հասարակության մոտ միայն ալիք փոխելու ցանկություն է արթնացնում: Սա հասարակության արձագանքն է: Իսկ սրանց խորհրդարանական բովանդակությունը հիշատակման արժանի է միայն վերջիններիս դատարակությունը ևս մեկ […]

Նիկոլ Փաշինյանը և ռազմաքաղաքական ղեկավարությունը իրավիճակին համահունչ գործողություներ չեն իրականացրել, ինչով հիմք է դրվել պատերազմում մեր պարտությանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ ԱԺ – կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակներ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, դա ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ։ Սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, վաղը հնարավորություն […]

Իշխան Սաղաթելյանը վաղը կներկայացնի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վաղը հայտարարությամբ է հանդես գալու։  «Շաբաթ օրը ես հանգամանորեն կներկայացնեմ անցած տարի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները։   Դրանից հետո, վստահ եմ, հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Պատերազմի վտանգը նշմարելի դարձավ 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևին․ Նաիրի Հոխիկյան

Պատերազմի վտանգը նշմարելի դարձավ 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք երեկոյան առանձնացան, և հետո ես որոշ տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել հակամարտության հարցը, «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ասաց լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը: Հոխիկյանը իր ներկայացրած դրվագին հաջորդած մեկ […]

Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը». Վահե Հովհաննիսյան

«Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։ Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի