19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուշանբեում Ալիևը հասկացավ`ում հետ գործ ունի. պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար. Վրթանեսյան

Իշխանական քարոզչությունը, իշխանության գրպանում ծվարած քաղաքական, հասարակական խմբեր պնդում են, որ պատերազմն անխուսափելի էր եւ պարտությունը եւս անխուսափելի էր, եւ որպես հիմնավորում բերվում է 30 տարվա թալանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Մարդկանց գիտակցության մեջ ստեղծվել է մի այսպիսի միֆ, որ 1991-1993թթ. մենք ունեինք հզորագույն, կազմավորված բանակ, պետություն, և 30 տարի այդ ամեն ինչը թալանել են։ Իրականում այդպես չէ: 1988-ից սկսած շատ վատ վիճակ է, եւ այն մարդիկ, որոնց մեղադրում են թալանի մեջ, իրենք են զրոյից հիմնադրել բանակը: 2018-իապրիլ-մայիսին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու որոշում չկար: Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, այլ հարց կգնա այդ քայլին, թե ոչ: Դա կախված էր մեզնից եւ միջազգային իրադրությունից: Եթե գիտըի, որ պատերազմը չի մարզելու, բնականաբար, չեն սկսի:

2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում քաոսային իրավիճակ էր ստեղծվել, եւ եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու որոշում ունենար, հենց այդ ժամանակ կսկսեր:

Ինձ թվում է ադրբեջանցիները թեւ առան Դուշանբեի հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ Ալիեւը մի քանի նախադասություն փոխանակելով արդեն հասկացավ՝ ում հետ գործ ունի: Մենք հասկանում էինք, որ հրադադարի պայմանավորվածությունը Ադրբեջանն օգտագործելու է սահմաններում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այդպես էլ եղավ. Մի քանի ամիս ադրբեջանցիները ակտիվ ամրաշինական աշխատանքներ էին անում, ինչը նախկինում չէին կարող անել, որովհետեւ իրենց տեխնիկային կխփեին: Երբ արեցին, վերջացրեցին, էլի սկսեցին ՀՀ-ին մեղադրել սադրանքների մեջ, ԳՇ պետը սկսեց սպառնալ: Դա առաջին ազդակն էր, որ վերջացավ էդ Դուշանբեի պայմանավորվածությունը»,-հայտարարեց նա:

Վրթանեսյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում պատերազմի որոշումը կայացվել է ոչ թե միանգամից, այլ դրան եկել են աստիճանաբար, տեսնելով ՀՀ-ում պետական կառավարման համակարգում տիրող իրավիճակը, թե ոնց է այդ համակարգը արձագանքում այս կամ այն ճգնաժամերին:

«Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ քանդվում է պաշտպանական համակարգը։ Ապա քովիդի ժամանակ ուղիղ եթերում կառավարության նիստի ժամանակ ՀՀ ղեկավարը սկսեց ռազմավարական պաշարների մասին գաղտնի տվյալներ հայտարարել։ Ադրբեջանը տեսնում էր`ինչ վիճակ է Հայաստանում, իսկ պատերազմը նախևառաջ ոչ թե բանակների, այլ պետական համակարգերի բախում է»,- ասաց նա:

Անդրադառնալով 2020թ.-ի հուլիսյան ռազմական գործողություններին, Վրթանեսյանը նշեց. «Ադրբեջանը և Թուրքիան 2019թ.-ի կեսերից ունեին պատերազմի որոշում և հստակ պլան։ Հուլիսյան դեպքերը այդ պլանից դուրս էին, իրենք լիարժեք պատրաստ չէին, բայց նաև փորձեցին ստուգել` Հայաստանի նոր արտգործնախարարությունը ինչպես է կարողանում «խաղալ» դրսում ճգնաժամային պայմաններում։ Հուլիսյան դեպքերի ժամանակ ճակատում մենք հաջողեցինք, բայց միջազգային ասպարեզում շատ վատ աշխատեց Հայաստանի դիվանագիտությունը»։

Փորձագետի խոսքով`Ադրբեջանը չէր գնա պատերազմի ճանապարհով, եթե Հայաստանում պետական կառավարմանև պաշտպանական համակարգում, իր բնորոշմամբ՝ «ավիրված» վիճակ չլիներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ