26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ

2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ […]

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը: «Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», – ասաց նա: Վարչապետը նշեց՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-հարավ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645, մահվան՝ 15 նոր դեպք

Սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: […]

Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ. Թևան Պողոսյանը՝ ԱԳՆ-ին

Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, կասե՞ք՝ որոնք են Արցախի սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ […]

Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։   Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։ Ի՞նչ զորատեսակ […]

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է․ պաշտպան

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։   «Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել։ Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- նշեց Ռաֆայելյանը։ ՀՀ հատուկ քննչական […]

Լենա Նազարյանի սայթաքումն ԱԺ ամբիոնից. «Ժողովուրդ»

«8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ […]

Արցախի թեման՝ օրակարգում. «Հրապարակ»

«Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը և կոչել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին […]

Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի