27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։  Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր […]

Բարոյազուրկ իշխանությունները մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին

«Փաստինֆո»-ն գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին և մտադիր է նրան մեղադրանք առաջադրել։ Ավելին՝ Նախաքննական մարմինն այնքան բարոյազուրկ է դարձել, որ քննարկում է անգամ Մարկոսյանին կալանավորելու հարցը ու  միջնորդություն ներկայացնել դատարան, թեեւ նա  արդեն 70-ն անց է  ու քաղցկեղով ծանր հիվանդ. գտնվում է հիվանդության վերջին փուլում։ Հաշվի […]

Իշխանությունները փաստացի խոշտանգման են ենթարկում այդ պատվարժան մարդուն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին խիստ մտահոգիչ տեղեկություն։ Իշխանությունները փաստացի խոշտանգման են ենթարկում այդ պատվարժան մարդուն՝ նման առողջական վիճակում պահելով փակի տակ։ Թող այս գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց հարց տան. արդյոք իրենք տարբերվում են մեր գերիներին տանջող ու նվաստացնող […]

Խաղողագործները նորից ճանապարհ են փակել

Արարատի մարզի խաղողագործներն այս պահին փակել են մայրաքաղաք տանող մայրուղին: Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը: Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործում են բեռնատար մեքենաներ: Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստին էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի […]

«Նույնիսկ եթե էտ Սահմանադրության մեջ գրեք, որ Ալիևը չի կարող դուխով Նիկոլին հրամայել Արցախ չգնալ, միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետություն, որտեղ տարածքային ամբողջականություն ու ինքնիշխան տարածք ձևակերպումներն այլևս բովանդակություն չունեն քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը։ Տպավորություն է, թե պատերազմը հաղթել ենք, գերիներ չունենք, Շուշիի Ղազանչեցոցը կանգուն է իսկ Հայաստանն էլ շարունակում է երաշխիքը լինել հայկական պետականությունների գոյության և մնացել է միայն սահմանադրական «շտկումներ» անել ըստ դավաճանի սրտի։ […]

Հարգանք՝ գունագեղ միջոցառումների փոխարեն

Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։ […]

«Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։   Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» […]

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ինչպես գրում է Minval.az-ը, ադրբեջանական և թուրքական զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի