14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ նախագիծն է ընդունվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված […]

Քննիչ հանձնաժողովի ծուղակը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է. «Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։ Մանավանդ այս […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, մահվան՝ 23 դեպք

Սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: […]

Պատվաստվելը չի բացառում կորոնավիրուսով վարակվելը. Առողջապահության նախարար

Ազգային ժողովում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հոկտեմբերի1-ից մեկնարկող խստացումները նպատակ են հետապնդում կանխելու, կանխարգելելու հիվանդացությունը, նվազեցնելու հիվանդացության՝ առողջությանը հասցված վնասները, կանխելու ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդության ընթացքն ու, ամենակարևորը, խուսափելու մահերից։ Նախարարի խոսքով՝ պատվաստանյութերը միշտ կարևոր դեր են խաղացել ու փրկել են վարակներից և մանկական հասակում, և այլ հիվանդությունների […]

«Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Օրինագիծը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 16 անդամ՝ կից զեկույցով, որտեղ թվարկվում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած […]

Գործատուին եք տուգանելո՞ւ․ Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման․ Սոֆյա Հովսեփյան

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։ Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։ Գործատուին եք տուգանելո՞ւ: […]

Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. «Հրապարակ»

«Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ: Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին […]

Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական […]

Հովիկաղազարյանական ընկալումը. «Հրապարակ»

«Սեպտեմբերի 21-ին Փաշինյանի ելույթի ուղերձը՝ «Հաղթելու համար պարտադիր չէ պատերազմում հաղթել», նման չէ՞ պատերազմի առաջին օրերին նրա հնչեցրած «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» մտքին, եւ արդյոք հանրությանը սրանով չի՞ պատրաստում հերթական ցավոտ զիջումներին․ երեկ մեր հարցին ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ընկալումն է ներկայացրել հնչած տողերի կապակցությամբ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի