10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Գործատուին եք տուգանելո՞ւ․ Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման․ Սոֆյա Հովսեփյան

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։

Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման։

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի  այն պարագայում, որ այսօր մանկավարժների  դեֆիցիտ է, արդեն աղետալի է։

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։ Հետո չասեք՝ չգիտեինք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ